News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ Թբիլիսիում տեղի է ունեցել «Վրացական աղանդերի օրը» խորագրով ցուցահանդեսը: Դրանում ցուցադրվել են տեղական արտադրության քաղցրավենիքի ու համեմունքների տարատեսակներ:
Այցելուները հնարավորություն են ունեցել համտեսել ներկայացված արտադրանքի մեծ մասը: Բացի այդ, այցելուներին հնարավորություն է ընձեռվել տեղում ծանոթանալու դրանց պատրաստման գործընթացին:









































