Sunday, 14 06 2026
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ

Վրաց լեյբորիստները պահանջում են Աֆղանստանից դուրս բերել վրացական զինվորական կոնտինգենտը

News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը պահանջել է Աֆղանստանից դուրս բերել վրացական զինվորական կոնտինգենտը: Այս մասին նշված է կուսակցության տարածած երեկվա հայտարարությունում:

Հայտարարությանը նախորդել էր Աֆղանստանում վրացի 3 զինծառայողների մասին բոթը, որոնք զոհվել էին թալիբների հարձակման ժամանակ: Դրանով իսկ Աֆղանստանում զոհված վրացի զինծառայողների թիվը հասավ 15-ի:

Լեյբորիստները մյուս ընդդիմադիր կուսակցություններին կոչ են անում համատեղ մշակել համազգային փաստաթուղթ՝ Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողներին այնտեղից դուրս բերելու պահանջով: Ըստ լեյբորիստների՝ նրանք, ովքեր չեն ստորագրի այդ փաստաթուղթը, կհանդիսանան Վրաստանի թշնամիներ և Սաակաշվիլիից էլ վատը:

Լեյբորիստները կարծում են, որ ԱՄՆ-ը օկուպացիոն պատերազմ է վարում Աֆղանստանում, և վրացիներն այնտեղ անելիք չունեն: Նրանք ընդգծում են, որ Սաակաշվիլին Աֆղանստանում զոհաբերում է վրացի զինծառայողներին, որպեսզի դրանով իսկ ստանա ԱՄՆ-ի աջակցությունն իր համար:

Վրացի զինծառայողները Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կազմում խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստանում հանդես են գալիս 2009 թվականի օգոստոսի 6-ից: Այս տարի Աֆղանստանում վրաց զինծառայողների թիվը հասցվելու է 1600-ի, որով Վրաստանն Աֆղանստանում կունենա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում ամենամեծ զինվորական կոնտինգենտը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի կեսերին էլ վրաց լեյբորիստները կոչով դիմել էին վրացի զինծառայողների հարազատներին ու մերձավորներին, որպեսզի նրանք արգելեն իրենց զավակներին Աֆղանստան ուղարկել.

«Վաղուց Վրաստանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար վերածվել է թնդանոթի մսի արտադրամասի։ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ իրենց զինծառայողներին չեն ուղարկում Աֆղանստան, մինչդեռ մեր երեխաների հետ նման կերպ վարվում է Սաակաշվիլին։ Դրանով նա ցանկանում է պահպանել իր իշխանությունը։

Մենք պահանջում ենք, որպեսզի ՆԱՏՕ-ն չօգտվի վրացի ժողովրդի անհաջողությունից և հրաժարվի իր օպերացիաներում վրացի զինծառայողներին ներգրավելուց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում