Այսօր Բալի կղզում գտնվող բանտը շրջապատվել է անվտանգության հարյուրավոր ծառայողներով և զինվորներով, որոնք նախազգուշական կրակ էին արձակում և արցունքաբեր գազ բաց թողնում բանտարկյալների վրա: Բանտարկյալների խռովությունն արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում է:
Տեղական ոստիկանության պետը հայտնել է, որ դեռևս վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Այսօր առավոտյան իրադրությունը լարված է եղել, բայց ոստիկանները հաղորդել են, որ իրադրությունը վերահսկվում է:







































