Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հայտնաբերվել է Շոպենի դիմանկարը

«Պարզվում է լեհ պրոֆեսոր Ալեքսանդր Սկոտնիցկու հավաքածուում գտնվող Ֆրեդերիկ Շոպենի դիմանկարը ժամանակին կախված է եղել Օսվենցիմում: Այս մասին նկարի տերը իմացել է 2012 թվականի հունվարին՝ համակենտրոնացման ճամբարից ազատագրվելու 67–րդ տարելիցից մի քանի օր առաջ»,– հաղորդում է Reuters-ը:

Կոմպոզիտորի դիմանկարը, որը 1943 թ. նկարել է լեհ նկարիչ և Օսվենցիմի գերի Մեչիսլավ Կոշչելնյակը, համարվում էր կորած: Կոշչելնյակի աշխատանքների մեծ մասը ոչնչացվել է նացիստների կողմից, որոնք ճամբարը լքել էին խորհրդային զինվորների հարձակումից հետո: Փրկված նկարները, որոնցում պատկերված է ճամբարի կյանքը, գտնվում են Աուշվիցի թանգարանում:

Ինչպես նշում է գործակալությունը, պրոֆեսորը հասկացել է, թե իր մոտ գտնվողն ինչ դիմանկար է, երբ կարդացել է Կոշչելնյակի մասին գիրքը: Այնտեղ նա գտել է դիմանկարի նկարագրությունը, որի անկյունում կա ստորագրություն` MK և ստեղծման տարեթիվը: Սկոտնիցկին պատմել է, որ այս դիմանկարը ստացել է իր քարտուղարուհուց, որն էլ իր հերթին ստացել էր նացիստների ռազմական հանցագործությունների հետաքննության հանձնաժողովից:

Դիմանկարը կախված է եղել Օսվենցիմի շենքերից մեկում, որտեղ ճամբարի ձերբակալվածների նվագախմբի փորձերն են տեղի ունեցել: Սրահը գեղեցիկ զարդարված է եղել, քանի որ այդտեղ նվագախումբը ճամբարի ղեկավարների հյուրերի համար համերգներ է տվել:

Կոշչելնյակի որդին չի իմացել Շոպենի դիմանկարի գոյության մասին: Նրան հայտնի է եղել միայն, որ իր հորը պատվիրել են նկարել գերմաներեն խոսող մի քանի կոմպոզիտորների դիմանկարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում