Սոմալիի թույլ ղեկավարությունը, նրա հարևանները և միջազգային դաշնակիցները կհանդիպեն Լոնդոնում` հույս ունենալով միջոցներ ձեռնարկել, որոնք կարագացնեն երկրի առաջընթացը դեպի կայունություն և վերջ կդնեն մուսուլման գրոհայինների հարաձակումներին։ Հնարավոր է, որ վերջիններս ահաբեկչությունը բերեն Եվրոպա և ԱՄՆ:
Associated Press-ը հաղորդում է, որ ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպություններ կմասնակցեն մեկօրյա վեհաժողովին, որը տեղի կունենա հինգշաբթի օրը: Հանդիպմանը ներկա կլինեն նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Շատերը հույս ունեն, որ բանակցությունների շնորհիվ հնարավոր կլինի համաձայնության գալ երկրի համար կարևոր խնդիրների շուրջ: Դրանցից են ծովահենները, ովքեր խանգարում են միջազգային ծովային առևտրին և նավարկությանը, ինչպես նաև «Ալ-Կաիդա»–ի հետ կապված «Ալ-Շաբաբ» գրոհայինների խմբի հարձակումները և սովը, որը մինչև 100.000 մարդու մահվան պատճառ է դարձել:











































