Իրանում մահվան դատապարտված ամերիկացի նախկին ծովայինի մորը թույլատրել են որդուն այցելել Թեհրանում:
ABC News-ը հաղորդում է, որ Ամիր Հեքմաթիի մորը` Բենհազին թույլատրել են գնալ Թեհրան: Այս մասին երեկ հաղորդել է The New York Times-ը: Հիշեցնենք, որ Իրանի դատարանը 28-ամյա երիտասարդին դատապարտել է մահվան՝ ԱՄՆ-ի համար լրտեսելու և թշնամի երկրի հետ համագործակցելու մեղադրանքով:
Հեքմաթիի մայրն ասել է, որ չնայած որդին հուսահատված է այն իրավիճակի պատճառով, որում հիմա գտնվում է, բայց, միևնույն է, դեռ հույս ունի, որ ճշմարտությունը կբացահայտվի, և նրան շատ շուտով թույլ կտան տուն վերադառնալ:
Հեքմաթիի մայրը նաև ասել է, որ իրանցի պաշտոնյան, ում ինքը հանդիպել է, շատ հարգալից է եղել իր նկատմամբ:
Նախկինում Հեքմաթիի ընտանիքն արդեն հայտարարել էր, որ իրենց որդին անմեղ է: