Աֆղանստանում այրված Ղուրանների պատճառով սկսված ցույցերի ընթացքում 6 մարդ է զոհվել: Պաշտոնյաները հայտնում են, որ կան նաև տասնյակ վիրավորներ: Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել երկրում ՆԱՏՕ-ի հիմնական ռազմական բազայում, որտեղ ամերիկացի զինվորները սխալմամբ այրել էին իսլամական սուրբ գրքերն ու այլ կրոնական նյութեր:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ–ի դեսպանատունը հայտնել է, որ անձնակազմին չեն թույլատրում դուրս գալ, քանի որ հազարավոր մարդիկ իրենց բարկությունն են արտահայտում սուրբ գրքերի այրվելու պատճառով:
ԱՄՆ կառավարությունը և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ամերիկացի հրամանատարը ներողություն են խնդրել կատարվածի համար այն բանից հետո, երբ աֆղան աշխատողները վառվող աղբի մեջ նկատել էին Ղուրանի կրկնօրինակները և աղմուկ բարձրացրել:











































