Շրի Լանկայում վերջին կես դարի ընթացքում առաջին անգամ մահապատժի է ենթարկվել բուդդիստ կուսակրոնը:
Տղամարդը մեղավոր է ճանաչվել 12 տարի առաջ, մինչև վանական դառնալը կատարած սպանության համար:
Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, Շրի Լանկայում միանգամից մի քանի բուդդիստ կուսակրոններ ծանրագույն մեղադրանքների են արժանացել, ներառյալ՝ բռնաբարություն և սպանություն:
Չնայած այս պետությունում կանոնավոր մահապատժի դատավճիռներ են կայացվում, սակայն 1976 թվականից ի վեր դրանցից ոչ մեկը չի իրագործվել:







































