Tuesday, 23 06 2026
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը

«Որոշել եք հեռանա՞լ Հայաստանից. ոտներդ կախ գցեք… Խաչիկ Գևորգյան՝ քո թեկնածուն» (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ARMACAD գիտական ցանցի նախագահ Խաչիկ Գևորգյանը:

– Խաչիկ, վերջին երեք շաբաթվա ընթացքում Facebook սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում է` ի վերջո Ձեր պատգամավորության թեկնածությունն առաջադրելո՞ւ եք, թե՞ ոչ: Դեռ վերջնական որոշում չե՞ք կայացրել:

– Վերջնական որոշում դեռ չեմ կայացրել, հնարավոր է երկար տևի: Կուզեի պատմել՝ ինչպես սկսվեցին իմ՝ պատգամավորության մասին խոսակցությունները: Ի սկզբանե հումոր էր. ես մի ստատուս գրեցի ֆեյսբուքյան կուսակցության անունից, որ եթե Կենտրոն տարածքում մեծամասնականով առաջադրվեմ, ապա արդյոք ֆեյսբուքյան կուսակցությունը ինձ կսատարի՞ (ֆեյսբուքյան կուսակցություն ասելով՝  ի նկատի ունեմ ամբողջ ֆեյսբուքյան հանրությունը):  Դրանից հետո բավականին մեծ թվով ընկերներ միացան, և  հումորից այդ ամենը վերածվեց լրջության: Ամեն անգամ նոր կարգախոսներ էին  դնում, և շատերն էին հավանում: Օրինակ՝ «Որոշել եք հեռանա՞լ Հայաստանից. ոտներդ կախ գցեք… Խաչիկ Գևորգյան՝  քո թեկնածուն», կամ «Ասա ով է քո թեկնածուն, ասեմ՝ ով ես դու… Խաչիկ Գևորգյան՝ քո թեկնածուն» և այլն: Իհարկե եթե ավելի լուրջ նպատակներ ունենամ և որոշեմ առաջադրվել, բնականաբար, այդ կարգախոսներն էլ կօգտագործեմ: Հիմա այն վիճակին է հասել, որ բավականին մեծ թվով ընկերներ, ծանոթներ անընդհատ հարցնում են՝ լո՞ւրջ է, թե՞ լուրջ չէ, ու ինքս էլ արդեն  չեմ կողմնորոշվում:

– Հնարավո՞ր է, որ Կենտրոն վարչական շրջանում առաջադրվելու հանգամանքներն են երկմտելու առիթ տալիս:  Ի նկատի ունեմ, ունեք մրցակից, որն ունի Աղվան Հովսեփյանի նման թիկունք:

– Չէի ասի, թե դա է պատճառը, պարզապես եթե սկսած լինեի այս նույն պրոցեսը չորս-հինգ ամիս առաջ և այս նույն զարգացումները լինեին, և ես ժամանակ ունենայի պատրաստվելու, հասկանալու՝ ինչ է ընտրարշավը, ինչպես է այդ ամենը կազմակերպվում, ապա այլ հարցերը խոչընդոտ չէին հանդիսանա: Կարդացի Ընտրական օրենսգիրքը և առաջարկեցի՝ կարդանք միասին Ընտրական օրեսգիրք… Խաչիկ Գևորգյան՝ քո թեկնածուն:

– Խաչիկ, Դուք միշտ քաղաքականությունից զերծ եք մնացել, Ձեզ հեռու պահել: Միշտ պաշտպանել եք քաղաքացիական սպեկտորը: Ի՞նչը ստիպեց մտափոխվել, գուցե ահռելի արտագա՞ղթը:

– Դա մեծ խնդիր է: Քաղաքացիական հասարակությունը և քաղաքականությունը կարելի է շատ լուրջ ձևով մերձեցնել: Ես ինձ իսկապես համարում եմ քաղաքացիական հասարակության անդամ, և ինչո՞ւ չլինեմ քաղաքականության մեջ, հատկապես այն բոլոր գործերը, որ անում է քաղաքացիական հասարակությունը, այսպես թե այնպես ազդում են քաղաքականության վրա, և կամաց-կամաց ինքս գիտակցում եմ, որ չես կարող լինել ակտիվ, բայց քաղաքականությունից  դուրս և հեռու: Իմ առաջադրման կամ չառաջադրման ակցիայով փորձում եմ հասկացնել, որ բոլորը կարող են առաջադրվել: Մարդիկ, ովքեր մտահոգված են, թող հենց նրանք էլ առաջադրվեն, ովքեր ճանաչելի են, գործողություններ կարող են ճիշտ սահմաններում իրականացնել` թող նրանք էլ դառնան պատգամավորի թեկնածու: Մի ուրիշ բան ասեմ. մի տեղ կարդացի, որ պատգամավորներից մեկն ասել էր,  որ պետք է առաջադրվողը փող ունենա, որ առաջադրվի, բայց այնտեղ կա գրավի խնդիր` մեկ միլիոն դրամի սահմաններում, ինչը ես շատ ճիշտ եմ համարում, որպեսզի արկածախնդիրները չկարողանան մեծ քանակությամբ իրենց թեկնածությունը դնել: Եթե գումարը խնդիր է, ինքս գրել եմ, որ կարող ենք կազմակերպել  դրամահավաք. 1000 հոգուց հավաքել 1000  դրամ և մեկ միլիոնն ամբողջացնել: Սա ուղղակի լուրջ քայլ կլինի մյուս քաղաքական գործիչների կողմից, որ իրենք էլ դրամահավաքով իրենց թեկնածությունն առաջադրեն, որ վստահ լինեն, որ գոնե 1000 հոգի գումար է տալիս, որ ունենա իր թեկնածուն, այլ ոչ թե հակառակ պրոցեսն է ընթանում: Ես վստահ եմ, որ եթե ես առաջադրվեի, ապա մեկ միլիոն դրամի գումար կկարողանայի հավաքել, գումարած դրան այլ գումար՝ նախընտրական արշավի համար:

– Դուք նշել եք, որ եթե Դուք չհաղթեք, արդեն իսկ Ձեր կերպարով և երիտասարդ լինելու հանգամանքով մթնոլորտ կփոխեք, ի՞նչ նկատի ունեք, արդյոք այսօր քաղաքական դաշտում երիտասարդների պակաս և քաղաքական դաշտը թարմացնելու խնդի՞ր կա:

– Այո, ես հենց դա էլ ի նկատի ունեի: Մեծամասնականով առաջադրվում են այնպիսի մարդիկ, որոնց մեծամասամբ չենք էլ ճանաչում, դրանք 50-ն անց, իրականությունից կտրված մարդիկ են, եթե համասնականով են առաջադրվում, ժողովրդի խոսքը ընդհանրապես չեն էլ հասցնում խորհրդարան: Եվ հենց նման քայլով կամ եթե չառաջադրվեմ էլ, այս «նախընտրական քարոզարշավով» կուզեի խրախուսել, որ հենց ֆեյսբուքյան հանրությունից, քաղաքացիական հասարակությունից, ակտիվ, բանիմաց, ուսյալ երիտասարդներից անպայման փորձեն իրենց ուժերը և դառնան պատգամավորության թեկնածու: Շատ հետաքրքիր կլինի և բազմազան ընտրապայքարը:

– Խաչիկ, Դուք մեկ տարի է՝ պայքարում եք գիտության ֆինանսավորման ավելացման համար: Հնարավո՞ր է պատգամավոր դառնալով՝ որոշել եք գիտությանը զարկ տալ և փորձել բարեփոխումներ իրականացնել այդ ուղղությամբ:

– Միանշանակ, իմ մասնագիտական կարողությունները հենց այդ դաշտում են՝ գիտության ոլորտում: Եթե ընտրվեմ, այդ բոլոր խնդիրները կբարձրաձայնեի խորհրդարանում և հույս ունեմ, որ իմ բացակայության դեպքում էլ այնտեղ արդեն կան բանիմաց պատգամավորներ, որոնց հետ տասը ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, խոսել ենք, քննարկել և այսպես թե այնպես գիտության խնդիրները արդեն բարձրաձայնել ենք:

– Ո՞ր կուսակցությունն է ավելի ակտիվ այդ ուղղությամբ:

– Բոլոր կուսակցությունները բանիմաց մոտեցում ցուցաբերեցին: Իհարկե ոչ այնքան արդյունավետ, և այն բոլոր խնդիրները, որոնք լուծում էին ուզում ստանալ օրենսդրական դաշտում, դեռ չեն ստացել, այդ թվում՝ ֆինանսավորման ավելացումը, բայց չկա այդպիսի կուսակցություն,  որ չգիտակցեր և չհասկանար, որ խնդիրը կարևոր է, մեկ այլ բան է, որ խնդիրը կապված է ֆինանսների հետ: Ֆինանսները պետք է գտնել, ճարել, ներարկել գիտության մեջ: Ցավոք, դա չկա և այդ հարցի լուծման համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Իսկ կուսակցությունները, անհատները գիտակցում են և փորձում են օժանդակել:

– Անգամ Հանրապետակա՞ն կուսակցությունը…

– Անգամ Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը, Դաշնակցությունը, Օրինաց երկրի հետ հեռախոսազրույց ենք ունեցել… Սրանք, նորից եմ կրկնում, մոտեցումներ են, որոնք համընկնում են մեր շարժման մոտեցումների հետ, բայց նորից չկա այն, ինչ մենք ակնկալում ենք. գիտության  զարգացումն է՝ ֆինանսավորման ավելացման տեսքով:

– Այս տարի Ձեր նախաձեռնությունն ի՞նչ գործողություններ է անելու, այն, որ ծրագրերի իրականացման համար 100 մլն դրամ հատկացվեց, դա բավարա՞ր է:

– Գումարը շատ փոքր է, իսկ սկզբնական գիտությունը վերակենդանացնելու համար 30 միլիարդ դրամ է հարկավոր: Եվ, բնականաբար, շարունակելու ենք նույն  պահանջը՝ ֆինանսավորման ավելացում: Իսկ եկող գումարներն իրացվում են գիտական ծրագրեր իրականացելով, տարբեր խրախուսավճարներ, մրցանակաբաշխություններ կազմակերպելով և այլն:

– Հաճախ իշխանությունները նաև նշում են գիտական հիմնարկներում ավագ սերնդի օպտիմալիզացիայի անհրաժեշտության մասին, որ պետության կողմից տրվող գումարը արդյունավետ բաշխվի:

– Մեր օպտիմալացումն ազգային անվտանգության հետ է կապված, եթե ծերացել են գիտնականները, ապա շատ արագ պետք է ոչ թե մարդկանց հանեն, այլ երիտասարդ նոր սերունդ բերեն, և գիտնականները փոխանցեն գիտելիքները, գիտնականների միջին սերունդ՝ 45-50 տարեկան,  Հայաստանում բացակայում է,  քանի որ ահռելի թվով գիտնականներ լքեցին Հայաստանը: Օպտիմալիզացիան օպտիմալ թվով երիտասարդների ներգրավվածություն է  պահանջում գիտության մեջ, իսկ դա հնարավոր է միայն ֆինանսների ավելացման դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում