Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընդդիմության ցույցին մասնակցելու պատճառով բանտում հայտնված Էլնուր Իսրաֆիլովը գրավոր հայտարարություն է տարածել, որում ցանկություն է հայտնել անդամակցելու իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) շարքերը: Նրա դիմումը հանձնվել է ԵԱԿ-ին:
Իսրաֆիլովը հասարակական կարգը խախտելու և ուրիշի ունեցվածքին վնաս պատճառելու համար ազատազրկվել էր 2.5 տարվա ազատազրկման: Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրան ընդգրկել է ադրբեջանական բանտերում պահվող 16 «խղճի բանտարկյալների» թվում:







































