Լոնդոնում Օքսֆորդ-սթրիթի վրա փորձարկվում է նոր outdoor գովազդ, որը կարող են տեսնել միայն կանայք, հաղորդում է correspondent.net-ը:
Plan UK հասարակական կազմակերպությունը, որն օգնություն է ցուցաբերում երրորդ աշխարհի երկրներին, 30 հազար ֆունտ արժողությամբ դիսփլեյ է տեղադրել:
40 վայրկյան տևող հոլովակը կարող են դիտել միայն կանայք: Գովազդը նկարվել է «Որովհետև ես աղջիկ եմ» արշավի շրջանակում և կոչ է անում միջոցներ հանգանակել զարգացող երկրներում աղջիկների կրթության համար:
Ինտերակտիվ բիլբորդն օգտագործում է տեսախցիկ, որը սկանավորում է անցորդներին և որոշում նրանց սեռը, հետո միայն ցուցադրում է գովազդը: Համակարգն ունի 90%-անոց ճշգրտություն:
Տղամարդիկ հոլովակի փոխարեն կարող են տեսնել միայն կազմակերպության վեբ կայքը: Դիսփլեյի նպատակն է ցույց տալ, թե ինչ է նշանակում, երբ ինչ-որ մեկը զրկված է բազային այլընտրանքից: