Monday, 08 06 2026
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին

2012թ. ԱԺ ընտրությունները կդիտարկեն 250 եվրոպացի դիտորդներ

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) որոշել է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ` մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցում, որտեղ ամփոփված են հունվարի 30-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացված «Կարիքների գնահատման» առաքելության արդյունքները:

ԺՀՄԻԳ-ը, Հայաստանի իշխանությունների, ընտրական գործընթացի պատասխանատուների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների արդյունքում ամփոփելով խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում առկա վիճակը, հանգել է եզրակացության, որ թեև ընտրական գործընթացը կարգավորող բարեփոխված օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ապահովելու ներուժ ունի, բայց միայն օրենսդրությունը չի կարող դա երաշխավորել:

«Հիմնական մարտահրավեր է մնում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը բոլոր շահագրգիռ կողմերի հավասար և պատշաճ մասնակցությունը»,- նշված է զեկույցում:

Արձանագրելով, որ իշխանությունների կողմից ընտրությունների նախապատրաստումն ընթանում է բնականոն և նորմալ հունով, ԺՀՄԻԳ-ը միաժամանակ նշել է, որ Հայաստանի քաղաքական մթնոլորտը բնորոշվում է իշխանությունների և ընդդիմության միջև խորը անվստահությամբ, ինչը արտացոլվում է առաջիկա ընտրությունների վերաբերյալ նրանց սպասելիքներում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հիմնականում ընդդիմադիր զրուցակիցները «մտահոգություն են հայտնել բազմակի քվեարկությունների, վարչական ռեսուրսների չարաշահման հնարավորության և ընդդիմադիր կուսակցություններին սատարող գործարարների նկատմամբ հնարավոր ճնշումների առնչությամբ»:

«Մեր զրուցակիցները տարբեր կարծիքներ են հայտնել ընտրական գործընթացի պատասխանատուների վստահելիության վերաբերյալ` վստահության լիարժեք բացակայությունից մինչև համոզմունք, որ ընտրական հանձնաժողովները կգործեն պրոֆեսիոնալ, թափանցիկ և հաշվետու»,- նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը` ընդգծելով, որ «առաջին անգամ հնարավոր է լինելու ընտրողների ցուցակները ներբեռնել ինտերնետից, բայց ընդդիմության ներկայացուցիչները մտահոգված են ցուցակներում հնարավոր չարաշահումների կապակցությամբ»:

Անդրադառնալով բարեփոխված Ընտրական օրենսգրքի այն պահանջին, որ բոլոր տեղական դիտորդները պետք է որակավորման սերտիֆիկատներ ստանան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից թեստավորման արդյունքներով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մեջբերում է իրենց հետ զրույցներում արտահայտված այն մտահոգությունը, որ դա վարչական խոչընդոտ է և կարող է բացասական ազդեցություն ունենալ դիտորդական առաքելության վրա:

Հայաստանի լրատվական դաշտը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բազմաթիվ զրուցակիցների կողմից բնորոշվել է որպես «կողմնակալ»: «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն է ընտրարշավի լուսաբանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պատասխանատու մարմինը: Բայց դեռ հստակ չէ, թե ինչպես է հանձնաժողովը վերահսկելու Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, որոնք հատուկ պարտավորություններ ունեն պաշտոնական քարոզարշավի ժամանակ»,- նկատել են զեկույցի հեղինակները:

Ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները արտահայտել են թափանցիկ և ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց հստակ մտադրությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացնում է, որ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է հետևեն թեկնածուների գրանցման գործընթացին, ընտրարշավին, իսկ կարճաժամկետ դիտորդները կհետևեն քվեարկությանը, հաշվարկին և արդյունքների ամփոփմանը:

«Հայաստանի իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են, որ հրավերը կուղարկվի ընտրությունների և քարոզարշավի ժամկետների պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո»,- նշված է փաստաթղթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում