Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան:
Վրաստանում Շահինը հանդիպել է իր վրացի գործընկեր Վանո Մերաբիշվիլիի հետ, որի ժամանակ էլ կնքվել է երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցության հուշագիր:
Նշվում է, որ թուրքական պատվիրակությունը Վրաստանում ծանոթանում է ՆԳՆ ոլորտում իրականացված բարեփոխումներին: Թուրքական պատվիրակությունն այցելելու է նաև ոստիկանական ակադեմիա:










































