Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով Թուրքիան զգալիորեն կրճատել է տավարի մսի ներկրումը Ֆրանսիայից:
Ընդհանուր առմամբ, Թուրքիա ներկրվող մսի 30 տոկոսը բաժին է ընկնում Ֆրանսիային: Քանի որ երկու երկրները հանդիսանում են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամներ, Թուրքիան չի կարողանում ամբողջովին կասեցնել Ֆրանսիայից տավարի մսի ներկրումը:
Դրա ծավալի կրճատումը թուրքական կողմը «պատճառաբանել է» անասնաբույժների քանակի պակասով, որոնք կստուգեին ներկրվող ֆրանսիական մսամթերքի որակը: Ուշագրավ է, որ դա չի վերաբերում է այլ երկրներից ներկրվող մսամթերքի որակի ստուգմանը:
Մինչ օրինագծի ընդունումը, Թուրքիան օրական Ֆրանսիայից ներկրում էր 6000 տոննա մսամթերք, իսկ մեկ ամսում՝ 325 միլիոն թուրքական լիրայի (մոտ 187 միլիոն դոլար) մսամթերք:











































