Ամերիկյան Johnson & Johnson ընկերության գլխավոր տնօրեն Ուիլյամ Ույելդոնը մտադիր է ապրիլի 26-ին հրաժարական տալ,- տեղեկացնում է Reuters-ը:
Հատկանշական է, որ 63-ամյա ղեկավարի որոշումը
հայտարարվել է ընկերության` անորակ ապրանքի արտադրության պատճառով կրած էական կորուստներից հետո:
Հեռանալուց հետո Ույելդոնը, սակայն, կպահպանի խորհրդի նախագահի իր պաշտոնը, որը 10 տարի զբաղեցրել է` ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնի հետ համատեղ:
Նոր գործադիր տնօրենը կլինի Ալեքս Գորսկին։ Ակնկալվում է, որ նրա՝ այս պաշտոնում նշանակվելու մասին կհայտարարվի տնօրենների հերթական խորհրդի ժամանակ:
Johnson & Johnson ընկերությունը մասնագիտացած է մարդու առողջության համար անհրաժեշտ ապրանքների` դեղերի և բազմազան բժշկական սարքավորումների արտադրության մեջ:
Ըստ 2011 թ. Տվյալների՝ ընկերության եկամուտը կրճատվել է 27.5%-ով` 9.67 մլրդ դոլարով: