Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը հանել է Համբուրգի ռեստորաններում և սրճարաններում ծխելու արգելքը,- գրում է The Local-ը: Այս քաղաքի իշխանությունները փորձել են արգելել ծխողների համար առանձին սրահները այնպիսի հասարակական հաստատություններում, որտեղ սնունդ են մատուցում, ընդ որում՝ խմիչքներ մատակարարող հաստատություններում ծխելը թույլատրվում էր:
Դատարանը, սակայն, վճռել է, որ արգելքը կամ պետք է գործի բոլոր հասարակական հաստատություններում, կամ ընդհանրապես չպետք է լինի: Վճիռ կայացնելիս դատարանը մասնավորապես հիմնվել է հետաքննության տվյալների վրա, որի համաձայն՝ ծխախոտի ծուխը ռեստորաններում և բարերում հավասար չափով վտանգավոր է: Սպասվում է, որ այժմ Համբուրգի իշխանությունները կմշակեն ծխելն արգելելու նոր ծրագիր:
Դատարանը նման վճիռ է կայացրել տեղի բանկկիչներից մեկի հայցի հիման վրա. կինը մասնավորապես բողոքել է, որ տեխսպասարկման կենտրոնին կից գտնվող իր սրճարանի այցելուները հիմնականում ծխողներ են, իսկ ինքը չի կարողանում թույլատրել նրանց ծխել:
Գերմանիայում ծխելն արգելելու որոշումները կայացվում են դաշնային երկրամասերի մակարդակով:








































