ԱՄՆ Ջորջիա նահանգի Նորքրոս (Norcross) քաղաքի spa սրահներից մեկում սպանվել է 5 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press.
Սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 21-ի երեկոյան: Ոստիկանությունը, կրակոցի մասին ահազանգ ստանալով, անմիջապես ժամանել է դեպքի վայր: Նախնական տվյալների համաձայն` զոհվածների թվում է նաև հանցագործը: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:
Ենթադրյալ հանցագործի անունը հայտնի չէ: Հանցագործության դրդապատճառը նույնպես դեռ անհայտ է: