Երեկ՝փետրվարի 21-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է ոստիկանության համակարգի՝ անչափահասների հարցերով զբաղվող տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ վերջիններիս հորդորելով ավելի հետևողական լինել անչափահասների ու պատանիների շրջանում, մասնավորապես՝ միջին և ավագ դպրոցներում ոստիկանության հեղինակության բարձրացմանն ուղղված աշխատանքներում:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, առաջիկայում ոստիկանության հեղինակության բարձրացմանն ուղղված միջոցառումների մեկամսյակ է հայտարարվելու:











































