Ամերիկյան խոշորագույն Barnes & Noble օնյալն ռիթեյլերներից մեկը պլանշետային համակարգիչների շարքն ավելացրել է սեփական արտադրության 8 գեգաբիթ հիշողությամբ Nook Tablet մոդելով, որն արժե 199 դոլար: Այս մասին հաղորդում է B&N կայքը:
Nook Tablet-ի Android-պլանշետը շուկա է դուրս բերվել 2011 թ. նոյեմբերին և, ինչպես նախատեսում են արտադրողները, պետք է մրցակցի Amazon-ի Kindle Fire պլանշետի հետ:
iSuppli-ի տվյալներով` 2011 թ. չորրորդ եռամսյակում Amazon-ը զբաղեցրել է պլանշետային համաշխարհային շուկայի 14 տոկոսը, իսկ Barnes & Noble-ը` կրկնակի պակաս տոկոս է գրավել շուկայում:
Kindle Fire-ի հաջողության գաղտնիքը Nook Tablet-ի հետ համեմատ Amazon-ի վարած գնային քաղաքականությունն է:
Երկու ընկերություններն էլ մրցակցում եհն բյուջետային պլանշետների սեգմենտում, որտեղ գինը որոշիչ կարող է լինել շատ հաճախորդների համար, թեև Nook Tablet-ն իր 16 գեգաբայթ հիշողությամբ և 1 գեգաբայթ օպերատիվությամբ կրկնակի գերազանցում է Kindle Fire-ի ցուցանիշներն ու անգամ համեմատելի է iPad-ի փոքր մոդելի հետ:
Nook Table-ն արժե 249 դոլար` 50 դոլար ավելի թանկ, քան Kindle Fire-ը: Փոքր ծավալով հիշողությամբ ու ավելի էժան Nook Tablet-ը, ինչպես սպասվում է, կնպաստի շուկայում դրա վաճառքների ծավալի ավելացմանը:
Միաժամանակ, B&N-ն իջեցրել է գները իր Nook Color գունավոր էկրանով ռիդերի համար` հասցնելով մինչև 169 դոլարի:








































