Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանն արդեն 205 օր է, ինչ չի կարողանում հանդիպել իր փաստաբանների հետ: Հիշեցնենք, որ քուրդ առաջնորդ Օջալանը 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում:
Ամեն անգամ, երբ Օջալանի փաստաբանները դիմում են նրան տեսակցելու համար, տարբեր պատրվակներով մերժում են ստանում: Նրանց ասում են, որ «փոխադրանավը վնասված է» կամ «եղանակային պայմանները վատ են»: Եվ այսպես 6 ամիս ու 29 օր շարունակ՝ ընդհանուր 205 օր:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 17-ին Ստամբուլի դատարանը PKK-ին աջակցելու համար Օջալանին 1 տարի ժամկետով արգելեց հանդիպումներ ունենալ իր փաստաբանների հետ:







































