«Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանը շարունակում է մնալ կադրային ռեզերվում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում
«Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, թե դեռ չի աշխատում: Մեր թղթակցի հարցին, թե այս ընթացքում առաջարկներ չե՞ն եղել, նա պատասխանել է.
«Դեռ ոչ, երևի դեռ ժամանակը չէ»: Դիտարկմանը, թե ինչպես է որոշվում ժամանակը, ասել է. «Կադրերի ռեզերվում եմ, սպասում եմ, դեռ առաջարկ չի եղել»:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Նորայր Մուրադխանյանը պաշտոնանկ արվեց, իսկ նրան փոխարինում է Հովհաննես Քոչարյանը»:







































