Friday, 26 04 2024
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա

Ասա՝ ովքեր են գեներալներդ

Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել, որով արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին, որը հայտնի է որպես Քեթրինի Միհրան: Միհրան Պողոսյանը, սակայն, ավելի հայտնի է, այսպես ասած, «անձնական արդարադատության» մեթոդիկայի հաճախակի կիրառմամբ, երբ ինքնադատաստան է տեսնում իր հետ խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Մասնավորապես, հենց դրանցից մեկի համար էլ աշխատանքից ազատվեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը:

Եթե հիշում եք, Դանիելյանին հեռացրին աշխատանքից, որովհետև Միհրան Պողոսյանը մարդ էր ծեծել իր աշխատասենյակում, իսկ Դանիելյանը նրան չէր պատժել, թեև պատժելու հանձնարարություն էր ստացել վարչապետից: Այդ մասին հենց ինքը վարչապետը հրապարակավ հայտարարեց:

Այսինքն` Միհրան Պողոսյանը մարդ էր ծեծել, իսկ նրան չպատժելու համար աշխատանքից հեռացվեց Գևորգ Դանիելյանը: Միհրան Պողոսյանին, փաստորեն, ոչ միայն ոչ մի պատիժ չհասավ, այլև նա ներկայումս Սերժ Սարգսյանի ձեռամբ դառնում է արդարադատության գեներալ-մայոր: Ինչպես ասում են, ասա՝ ովքեր են քո արդարադատության գեներալ-մայորները, ասեմ՝ ինչ արդարադատություն դու ունես: Իսկ առկա իրավիճակում կարելի է նաև ասել հետևյալը. ասա՝ ում ես շնորհում արդարադատության գեներալ-մայորի կոչում, և ասեմ, թե ինչ արժեք ունեն երկրում արդիականացման, բարեփոխումների կուրսի մասին քո հրապարակային հայտարարությունները:

Խոսքն, իհարկե, այդ մասին պարբերաբար հիշեցնող Սերժ Սարգսյանին է վերաբերում, որը Միհրան Պողոսյանի նման «օդիոզ» կերպարին շնորհելով նման բարձր կոչում, իրականում գործնական առումով ցույց է տալիս, թե ովքեր են շարունակում իշխանության մեջ մնալ գնահատված և պահանջված: Դե իսկ այդ դեպքում արդեն ավելորդ գուշակություններ չեն պահանջվում հասկանալու համար, որ բարեփոխում ասվածը Հայաստանում ոչ միայն մոտ չէ, այլև չափազանց հեռու է իրականությունից, և այն ամենը, ինչ հնչում է Սերժ Սարգսյանի ելույթներում, ընդամենը բառեր են, որոնք իրենց տակ չունեն անկեղծության քիչ թե շատ էական չափաբաժին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում