Գրեթե բոլորն էլ տեղյակ են, որ երբ մարդը հայտնվում է շուկայում՝ աշխատանքի փնտրտուքներով, ապա ապագա գործատուներին հետաքրքրում է նաև Facebook սոցիալական ցանցի տվյալ անձին պատկանող էջը: Սակայն հարց է առաջանում, թե արդյո՞ք իրականում սոցիալական ցանցը կարող է տալ անձի ճշգրիտ գնահատականը, թե՝ ոչ: ԱՄՆ-ի մի քանի համալսարանների գիտնականները որոշել են վերջնականապես պարզել դա:
Հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են 56 ուսանողների սոցիալական ցանցի պրոֆիլները` համեմատելով նրանց աշխատավայրերում ունեցած հաջողության հետ:
Պարզվել է, որ իրականում այն մարդիկ, ովքեր սոցիալական ցանցում առավել շատ ընկերներ ունեն, և նշել են, որ շատ են ճանապարհորդել, նրանք աշխատանքի վայրում նույնպես առավել ընկերասեր են, նրանց հետ հեշտ է աշխատել:
World in Tech-ը հայտնում է, որ ամենակարևորը կայքում տեղադրած լուսանկարներին հետևելն է և հստակ իմանալը, թե ինչն եք ցանկանում, որ ձեր գերծատուները տեսնեն: Չնայած հավաքույթի նկարները կարող են գործատուների մոտ հետաքրքրություն առաջացնել, և նրանց կարող է գրավել ձեր ակտիվությունը, բայց խորհուրդ է տրվում տարօրինակ կամ ոչ հարիր նկարները թողնել միայն ընկերների համար:








































