Ինչպես գրում է The Daily Mail-ը, մի խումբ գիտնականներ, փիլիսոփաներ և կենդանիների իրավունքների պաշտպաններ մշակել են դելֆինների իրավունքներին վերաբերող դեկլարացիա, որը օրենքի ուժ ձեռք բերելու դեպքում կպաշտպանի նրանց գազանանոցում պահելուց և ձկնորսների որսից:
Գիտնականները կարծում են, որ դելֆինները շատ խելացի կենդանիներ են, և նրանց հետ պետք է վերաբերվել ինչպես մարդկային էակների հետ։
Վանկուվերի համաժողովի ժամանակ ընթերցված դեկլարացիայից պարզ է դարձել, որ դելֆիններն ունեն ինքնագիտակցություն (հայելու մեջ ճանաչում են իրենց), սգում են մահացած ձագերի համար, օգնում են ձկնորսներին, եթե իրենց կերակրում են:
Օրինագծի հեղինակները հայտնի են որպես Հելսինկյան խումբ, որն իր մեջ ներառում է կետերի և դելֆինների պաշտպանության բրիտանական միության անդամների: Օրինագծում ասվում է, որ կետանմանների յուրաքանչյուր ներկայացուցիչ կյանքի իրավունք ունի, և ոչ ոք իրավունք չունի դառնալ այս էակների սեփականատեր կամ անել ինչ-որ բան, որը կխախտի նրանց իրավունքները:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ կետերը ևս պետք է ավելի բարձր կարգավիճակ ունենան, քան մյուս կենդանիները
`










































