Sky Sports-ը տեղեկացնում է, որ Անգլիայի ֆուտբոլի միությունը Գարեթ Բեյլին ճանաչել է Պրեմիեր Լիգայի ամենաարժեքավոր խաղացող:
The National-ի հաղորդմամբ իսպանական գրանդերը` «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն, ցանկանում են Ուելսի հավաքականի խաղացողին իրենց կազմ հրավիրել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Բարսելոնա»-ն Բեյլին առաջարկում է իր ներկայիս աշխատավարձի կրկնապատիկը` 7 մլն եվրո, իսկ «արքայական ակումբ»-ն առաջարկում է 9 մլն եվրո:
Սակայն «Տոտտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապպն ու թիմի նախագահ Դենիել Լևին չեն ցանկանում բաց թողնել խաղացողին, ում տրանսֆերի դիմաց պահանջում են 80 մլն ֆունտ:










































