Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ոչ մի երաշխիք չկա, որ ՔԿՀ-ներում ինքնասպանություններ չեն լինի

Ոչ մի երաշխիք չկա, որ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանություններ չեն լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող խմբի անդամ Էդմոն Մարուքյանը` խոսելով քրեակատարողական հիմնարկներում միջադեպերի դեմ լուծում գտնելու շուրջ:

Նա նշեց, որ դիտորդական խումբն անընդհատ ահազանգում է քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների վերաբերյալ: Բազմաթիվ անգամներ դիտորդական խմբի անդամները դիմել են Արդարադատության նախարարությանը տարբեր խնդիրների վերաբերյալ, սակայն նրանց պատասխանել են, որ նախագիծ է կազմվում այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ: «Մինչև բարեփոխումներ տեղի կունենան, ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալները չեն կարողանում նման պայմաններում իրենց պատիժը կրել, հնարավոր չէ պարզապես: Մեկը կարող է կամքից ուժեղ լինել և դիմանալ, իսկ մյուսը`ոչ: Որևէ կերպ երաշխավորված չէ, որ վիճակն այսպես շարունակվի, նրանց ճակատագրի վերաբերյալ որոշում չկայացնեն, ինքնասպանություններ չեն լինի»,- նշեց Է. Մարուքյանը`տեղեկացնելով, որ դիտորդական խմբի առաքելությունը դիտորդություն իրականացնելն ու արձանագրած խնդիրները բարձրաձայնելն է:

Ըստ նրա` եթե չլիներ դիտորդություն, նույնիսկ հայտնի չէր դառնա, որ այս կամ այն դատապարտյալը հիվանդություն ունի: Է. Մարուքյանի խոսքով` վերահսկողության շնորհիվ խնդիրները վեր են հանվում, ներկայացվում թե համապատասխան մարմինների, թե հասարակության դատին: «Մենք պայքարում ենք, անընդհատ ահազանգելով այս խնդիրների մասին, բայց եթե չի լուծվում ու մարդն ինքնասպան է լինում դրա վերաբերյալ առանձին մեր մտահոգությունն ենք բարձրաձայնում»,- ասաց դիտորդական խմբի անդամը`հիվանդությամբ տառապող դատապարտյալների լուծումը համարելով նրանց պատժից ազատելն այն պարագայում, երբ նրանց հիվանդությունը նախատեսում է պատժի ազատում:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ փետրվարի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում մահացել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող 1960 թ. ծնված դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը: Ըստ նախնական վարկածի՝ Դոխոլյանը հոսանքահարվելով ինքնասպան է եղել, իսկ մինչ ինքնասպան լինելը թողել է գրություն, հայտնելով, որ ինքը զզվել է ապրելուց: Հ. Դոխոլյանի առողջական վիճակի վերաբերյալ դիտորդների խումբը երեք հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն (2011 թ. հունիսի 9-ին, հուլիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին), հայտնելով, որ նա տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններով: Սակայն առնվազն 7 ամիս հարցին լուծում չի տրվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում