Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ կազմակերպված կշռման արարողության ժամանակ ուկրաինացուն ապտակելու hամար Դերեք Չիսորան տուգանվեց 50.000 ԱՄՆ դոլարով: Սակայն այդքանով բրիտանացի բռնցքամարտիկը չսահմանափակվեց և մենամարտից առաջ ռինգում իր բերանի մեջ գտնվող ջուրը թքեց Վլադիմիր Կլիչկոյի դեմքին, որի համար տուգանվեց ևս 20.000 դոլարով:
Նշենք, որ Կլիչկոյի հետ մենամարտի արդյունքում Չիսորան վաստակել է 450.000 ԱՄՆ դոլար:









































