Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Լիբիայի դեսպանատան աշխատակիցները ոստիկանությանն են հանձնել դիվանագիտական ներկայացուցչության տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Լիբիայի նոր կառավարության կողմից նշանակված դիվանագետները պատահաբար զինանոց են հայտնաբերել, որում գտել են 30 ատրճանակ, 2 ինքնաձիգ, 15 կգ պայթուցիկ, 2 ձեռքի նռնակ և ավելի քան 1200 փամփուշտ:
Դեսպանատանը հայտարարել են, որ զենքը հանձնել են հունական կողմին՝ հետևելով Տրիպոլիից եկած կարգադրությանը:
Հունաստանի ոստիկանությունը զենքն ուղարկել է փորձաքննության՝ պարզելու արդյոք օգտագործվել են որևէ հանցագործության համար: Նշենք, որ արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Լիբիայի նախկին կառավարությանը Եվրոպայի տարածքում ահաբեկչությանն աջակցելու մեջ:










































