Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը դեռ չեն համաձայնեցրել արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպման անցկացման ժամկետը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը.
«Կողմերը դեռ չեն պայմանավորվել տվյալ հանդիպման որոշակի ժամկետի շուրջ: Այն դեռ համաձայնեցված չէ»: Աբդուլաևը, սակայն, չի մանրամասնել, թե ինչու է հետաձգվել Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար փետրվարի կեսերին: Հանդիպումը նախապես պետք է տեղի ունենար հունվարի 17-ին Նախիջևանում, սակայն այն ժամանակ հետաձգվեց մինչև փետրվարի կեսեր:








































