Սաուդյան Արաբիան վերականգնել է 1990թ . խզված դիվանագիտական հարաբերությունները Իրաքի հետ և Բաղդադ ուղարկել իր դեսպանին: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Իրաքի արտգործնախարար Խոշիյար Զաբարիին:
«1990 թվականից հետո առաջին անգամ սաուդցիները դեսպան են նշանակել Բաղդադում»,- ասել է Զաբարին:
Էռ-Ռիյադը խզել էր Իրաքի հետ դիվանագիտական հարաբերությունները 1990 թ.՝ այն բանից հետո, երբ իրաքյան զորքերը ներխուժեցին Քուվեյթ:








































