Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այս պահին Մաշտոցի պուրակում է: Նա նշել է, որ պուրակի խնդրին ծանոթացել է մամուլից և եկել է սեփական աչքով տեսնելու՝ ինչ է կատարվում. «Առաջարկում եմ, որ կրպակատերերը հրաժարվեն այս տարածքներից քանի որ քաղաքապետը հիմա ոչինչ անել չի կարող: Նա կապ չունի նախկին կառույցների պայմանագրերի հետ:
Հիմա հնարավոր չի՞, որ այս մարդիկ հանում Երևան քաղաքի հրաժարվեն այս կրպակներից: Քաղաքապետը ստիպված է թույլ տալ, քանի որ կրպակների տերերը պայմանագրեր ունեն: Եթե տաղավարը իմը լիներ ես կհրաժարվեի՝ հանուն Երևանի: Պետք է կրպակատերերը հրաժարվեն, քաղաքապետը կապ չունի: Ես մեր քաղաքապետին շատ եմ հարգում…»







































