Բրիտանացի մոդել Քեյթ Մոսսի աջ թևը կաթվածահար է եղել,- տեղեկացնում է բրիտանական The Daily Mail-ը:
Դա տեղի է ունեցել Փարիզում, երբ փետրվարի սկզբին Ritz հյուրանոցում արթնանալով՝ Մոսսը հասկացել է, որ աջ ձեռքի մատները չի զգում: Այդ պահին նա անմիջապես դիմել է հյուրանոցի բժշկին:
Բժիշկները Մոսսի մոտ հայտնաբերել են ձեռքի նյարդի ճզմում, ինչը բերում է ժամանակավոր կաթվածահարման: Բժիշկների խոսքերով` մոդելը կվերականգնվի, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր:
Ըստ մոդելի մտերիմներից մեկի խոսքերի`այժմ Մոսսը ձեռքի սուր ցավեր ունի և չի կարողանում անգամ բաժակ բռնել: Նա նշել է նաև, որ Մոսսի վերականգնումը մոտավորապես մի քանի ամիս կտևի:
Մոսսը վերջին 10 տարիների ամենահայտնի մոդելներից մեկն է, նա կոսմետիկա և նորաձև հագուստ արտադրող բազմաթիվ ընկերությունների դեմքն է, իսկ աշխարհի ամենահարուստ սուպերմոդելների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը` իր 50 մլն եվրո կարողությամբ:









































