«Մեծ սպիտակ շրջանակ» կայքը, որը նվիրված էր 2012 թ. փետրվարի 26-ի Մոսկվայում տեղի ունենալիք ընդդիմության հանրահավաքին, փակվել է,- երկուշաբթի` փետրվարի 20-ին, Lente.ru-ին տեղեկացրել է «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքի կազմակերպիչներից մեկը` լրագրող Իլյա Կլիշինը:
Նրա խոսքերով`կայքը փակել է firstdedic.ru ընկերության սեփականատերը և կայքից ջնջել է բոլոր տվյալները: Սակայն Facebook-ի՝ հանրահավաքին նվիրված էջի միջոցով տեղեկացվում է, որ միջոցառման կազմակերպիչներին հաջողվել է պահպանել կայքի ամբողջ ինֆորմացիան` բացի նոր գրանցվածների տվյալներից:
firstdedic.ru ընկերությունը կայքի արգելափակումը բացատրել է շարունակվող DDoS գրոհներով, որոնք «վնասում են այլ հաճախորդներին»: Այժմ հանրահավաքի կազմակերպիչները մտադիր են գտնել այլ սերվերներ, հավանաբար՝ օտարերկրյա: Իսկ թե որքան ժամանակ կտևի կայքի տեղափոխումը՝ անհայտ է: