Saturday, 13 06 2026
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Նրանք, ովքեր իրենց ձայնը 5 հազարով վաճառում են, նրանք այդպես նաև ինձ են վաճառում. Հովո

«ՀԺ»-ն զրուցել է դերասան Հովհաննես Ազոյանի հետ:

-Հովո, Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո ֆեյսբուքի քո էջում գրառում Էիր արել. «Այսօրվա կուրսով մեկ հայը 5000 դրամ Է»: Ինչու՞ որոշեցիր նման բան հայտարարել:

-Կարծում եմ՝ գրառումս շատ տեղին Էր: Հրազդանի ընտրություններում ես տեսա, որ մարդիկ կան, որոնք իրենց ձայնը վաճառում են, դա ինձ շատ ցավացրեց, և որոշեցի ասեմ այն՝ ինչ մտածում եմ այդ մարդկանց մասին: Երբ կարդում եմ իմ դեմ գրված հոդվածները, տպավորությունս այնպիսին Է, որ հեղինակներն ինձ հետ համաձայն են, բայց ցանկանում են ինձ վիրավորել: Եթե ինձ հետ համաձայն ես, ինչու՞ ես վիրավորում: Սա Է ինձ ցավացնում: Բայց Էդ ցավն այնքան փոքր Է, որ ես դրա մասին չեմ էլ ուզում խոսել: Ես ներում եմ այդ մարդկանց:

-Ի՞նչ կասես ուրեմն նրանց, ովքեր քեզ քննադատում են ՀՀ քաղաքացուն դրամով իր ձայնը վաճառող Հայաստանի բնակչի հետ հավասարեցնելու համար:

-Ես հպարտ եմ այն մարդկանցով, ովքեր ընտրությունների ժամանակ գումար չեն վերցրել, ես սիրում եմ այդ մարդկանց: Մարդկանց այդ խումբն է ինձ ոգեշնչող այն ուժը, որի արդյունքում ես դեռ ապրում եմ այս երկրում և հավատում, որ լավ Է լինելու: Իմ այդ հավատն այն մարդկանց շնորհիվ Է, որոնք ընտրությունների ժամանակ փող չեն վերցնում: Նրանք են իսկական ժողովուրդը և ընդհանրապես մարդը:

-Եվ ի՞նչ անել, որպեսզի ՀՀ քաղաքացին գումարային արժեքով չգնահատվի:

-Քանի գումար վերցնող կա, տվող կգտնվի: Իմ կարծիքով, գումար վերցնողները պետք Է պարզ հաշվարկ անեն, դրամով ձայն վաճառելով իրենք կարող են մի քանի օրվա ուտելիք կամ չգիտեմ ինչ գնել, բայց արդյունքում 4-ից 5 տարի լինելու են անարդարության մեջ: Իրենց ձայնը 5 հազար դրամով վաճառողներն այդպիսով վաճառում են նաև ինձ: Իսկ ես նույնիսկ թանկ գնով ինձ չեմ վաճառում: Եթե փող չվերցնեն, եթե չվաճառվեն, գնորդ Էլ չի լինի: Ասում են, եթե գնորդ չլինի, վաճառող չի լինի: Ոչ: Եթե վաճառող չլինի, այդ ժամանակ միայն գնորդ չի լինի: Մարդիկ պետք Է չվաճառվեն:-

-Ինչպե՞ս կբնորոշես այսօրվա Հայաստանի քաղաքացուն:

-Մարդիկ շատ են փոխվել, շատ են տարբերվում մի քանի տարի առաջվա քաղաքացուց: Հայաստանի քաղաքացիների սերնդափոխություն է տեղի ունեցել: Կարծում եմ՝ քաղաքական դաշտում Լևոն Տեր-Պետրոսյանի առկայության և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության պատճառով, հետևանքով կամ արդյունքում Հայաստանում ստեղծվել է որոշակի խոսքի ազատություն: Այսինքն, դու կարող ես բարձրաձայնել այն հարցերը, որոնք քեզ անհանգստացնում են, և դա կդառնա քննարկումների առարկա ու միգուցե ինչ-որ բան փոխվի: Քաղաքացին այս առումով ազատ է: Բայց քաղաքացիների մի մասն է դա հասկացել, նրանք ազատ իրենց կարծիքն արտահայտում են, հասկացել են, որ այդ ձևով կարելի է պայքարել: Հայաստանը նման է մի բանտի, որտեղ կալանավորների դռները բացել են, բայց նրանց չեն զգուշացրել, որ ազատ են: Արդյունքում, ով հավատում է, որ ազատ է, բանտից դուրս կգա, իսկ ով` ոչ, կմնա կալանավոր:

-Ըստ քեզ, դերասանը, երգիչը և ընդհանրապես մշակութային գործիչները կարո՞ղ են այսօրվա Հայաստանի քաղաքական անցուդարձից դուրս մնալ:

-Ցավոք սրտի` ոչ: Ոչ ոք չի կարող քաղաքական անցուդարձից դուրս մնալ: Ինձ քննադատող հոդվածներում ինձ անվանում են ծաղրածու: Ծաղրածուն լավ բան է: Ես կուզեմ ծաղրածու լինել, բայց, ցավոք, դեռ ծաղրածու չեմ: Ես իմ քիթը չեմ խոթում քաղաքականության մեջ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Չեմ կարող և չեմ Էլ ուզում քաղաքականությամբ զբաղվել: Ես փորձում եմ լինել քաղաքացի: Ինչ Է դա նշանակում, ես ուզում եմ զբաղվել ծաղրածուությամբ, այդ ընթացքում առնչվում եմ մի շարք խնդիրների, որոնք ինձ չարչարում են և չեն թողնում, որ ես լինեմ ծաղրածու: Եթե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե իրենք այդ խնդիրների հետ չեն առնչվում, ապա անկեղծ չեն, իրենք իրենց սրտի խորքում գիտեն, որ այդպես չէ և առնչվում են այդ խնդիրների հետ: Մթնոլորտն է այդպիսին: Չենք կարող քաղաքականությունից փախչել, որովհետև ամեն ինչ քաղաքականացված է: Ինչ անում ես` գնում է դեպի քաղաքականություն: Բոլոր ճանապարհները տանում են քաղաքականություն:
Քաղաքականությամբ չես զբաղվում, բայց քաղաքականությունն է քեզնով զբաղվում:

-Բայց ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքական գործընթացներին մասնակցող դերասաններ և երգիչների գերակշռող մեծամասնությունը զբաղված է իշխանություններին գովելով, և մշակութային հատուկենտ գործիչներ են միայն համարձակվում հրապարակային քննադատությամբ հանդես գալ:

-Ջերմոցային պայմաններն են դրան նպաստում: Մարդն իր էությամբ այնպիսին է, որ սիրում է ջերմոցային պայմաններում ապրել: Այսինքն՝ իր համար, իր ընտանիքի համար լավ լինի, իսկ թե ինչ կլինի մյուսների հետ՝ ջհանդամ: Հենց սա է հայկական հարցը: Խոստովանենք, բոլորս հենց այդպես ենք մտածում, որ առաջին հերթին մեր ընտանիքի համար պետք է լավ լինի: Բայց ես ուզում եմ, որ իմ դիմացինին լավ լինի: Ես նոր եմ փոխվել, առաջ ես նման բաների մասին չէի մտածում: Եթե ես ձեր մասին մտածեմ, դուք՝ իմ մասին, մեր երկուսի խնդիրներն էլ կլուծվեն: Ես հիմա պատրաստ եմ, որ ինձ վատ լինի: Թող ինձ վատ լինի, ու ես լինեմ լավ ապրողից վատ ապրող դառնալու օրինակը: Թեկուզ ես վատ էլ ապրեմ, իմ խիղճը հանգիստ է լինելու: Ես սուտ չեմ խոսի: Ես ազնիվ եմ իմ նկատմամբ: Ազնիվ եմ ամեն անցորդի հանդեպ, ում տեսնում եմ: Դա է ինձ հաճույք պատճառում: Պետք է ընտրես, եթե ուզում ես ազնիվ լինել ինքդ քո հանդեպ, ապա պետք է հիմա վատ ապրես: Իհարկե, դա հավերժ չի, մի օր լավ կապրես, բայց գինը սա է:

– Հեռուստատեսային ընթացիկ ծրագրերում քեզ այլևս չենք հանդիպում, ինչո՞ւ, չե՞ն հրավիրում, թե դու չես ցանկանում հեռուստատեսային ծրագրերին մասնակցել:

-Պատճառն այն է, որ վերջինը «Երևան» նախագիծն էր, որը «Արմենիա» հեռուստաընկերությունում անում էինք, բայց վերջում որակով չէր, և ես որոշեցի դուրս գալ, ու այդ ծրագիրը փակվեց: Այժմ ուրիշ առաջարկ ունեմ «Արմենիա» հեռուստաընկերությունից, որը խաղային ֆորմատ է: Իհարկե, ես այժմ չգիտեմ, դա կլինի, թե` ոչ, բայց նման առաջարկ կա: Ես այժմ անորակ ոչ մի նախագծում չեմ ուզում լինել: Եթե նախագիծը իմ դուրը չի գալիս, ես դրան չեմ մասնակցում: Ես այժմ չեմ մտածում` դե լավ, այս փողն էլ աշխատեմ:

-Իսկ նախկինում եղե՞լ է, որ ինչ-որ նախագծի մասնակցել ես փողի համար:

-Այո, եղել է: Իհարկե, ի սկզբանե, երբ, ես ինչ-որ բան սկսել եմ անել, չեմ մտածել, որ անեմ անորակ և փող աշխատեմ: Ուղղակի, երբ արել եմ, տեսել եմ, որ անորակ է ստացվել, բայց շարունակել եմ անել: Ի սկզբանե նպատակ չունենալով անորակ բան անել, արել եմ և շարունակել եմ անել: Հիմա փոխվել եմ: Հոգնել եմ կամ չգիտեմ՝ մեծացել եմ, ինչ-որ բան է հետս տեղի ունեցել, ես չեմ ուզում այլևս անորակ բան անել:

-Այդ փոփոխությունը, որի մասին ասում ես, դժվարությունների չի՞ հանգեցնում, ասենք՝ ֆինանսական խնդիրներ չի՞ ստեղծում, որոնք նախկինում չեն եղել:

-Այո, հանգեցնում է: Հետո՞ ինչ: Երբ դու վատ ես ապրում, դիմացինի վատ վիճակը գուցե քեզ այդքան չի չարչարում, բայց երբ դու ահագին փող ես աշխատում և տեսնում ես, որ դիմացինը փող չունի, դա քեզ տանջում է: Դու չես կարողանում քո վաստակած գումարը վայելել: Ես զարմանում եմ այն հարուստների վրա, որոնք Հայաստանում շատ փող ունեն, և իրենց թվում է՝ վայելում են: Ինձ թվում է, որ իրենք էլ չեն վայելում: Այսօր հնարավորություն ունեմ, աշխատում եմ, բայց չեմ կարող երջանիկ լինել՝ ա՛յս պայմաններում: Այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը 5 հազար դրամով վաճառում են, չգիտեմ՝ ինչ են մտածում: Նրանք այդպես նաև ինձ են վաճառում: Եթե ես չեմ ցանկանում անորակ բան անել այն մարդու համար, ով 5 հազար դրամով վաճառում է իր ձայնը, ինչու՞ է նա վաճառում ինձ: Ցավը սա է: Բայց ցանկանում եմ հատուկ նշել, որ այս ընթացքում ես ավելի շատ վաղ եմ աշխատել, քան առաջ:

-Հնարավո՞ր է՝ ինչ-որ կերպ մասնակցես նախընտրական քարոզարշավին:

-Ոչ, հնարավոր չի` ես մասնակցեմ քարոզարշավին: Իմ տեղը շատ լավն է: Ես ուզում եմ առանց որևէ տեղ մտնելու իմ կարծիքն արտահայտել, որպես ազնիվ դիտորդ: Ընտրությունների ժամանակ լավ քաղաքացին է հենց ամենալավ դիտորդը:

-Ի՞նչն է քեզ Հայաստանում ամենաշատը վախեցնում, որը կարող է նաև ստիպել երկրից հեռանալ:

-Ես շատ եմ վախենում իրենց վաճառելու պատրաստ մարդկանցից: Եթե մարդիկ անընդհատ իրենց վաճառեն, ապա դա կարող է դառնալ բնավորության գիծ: Եվ հետո, երբ բոլորս իսկապես քաղաքական կամք կունենանք Հայաստանը փոխելու, առողջացնելու, զարգացնելու, կարող ենք ավելի մեծ խնդրի առաջ կանգնել՝ մարդկային ռեսուրս չենք ունենա: Այդ մարդկանց այսօր փչացնում, արժեզրկում ենք: Մարդիկ արժեզրկվում են հենց իրենց իսկ աչքերում: Դա կարող է դառնալ բնավորության գիծ և փոխանցվել իրենց երեխաներին, և հետո նորմալ սերունդ էլ չենք ունենա: Այ, սա ինձ սարսափեցնում է:

-Իսկ ինչպե՞ս կբնորոշես այն Հայաստանը, որի մասին դու երազում ես:

-Ես իմ երազած Հայաստանը չեմ պատկերացնում: Ես հիմա էլ չեմ հեռանում այս երկրից: Ինձ համոզում են, բայց չեմ հեռանում: Ես իմ կյանքի ամենադժվար շրջանն եմ ապրում: Եթե անգամ ինձ համար վատ լինի, միևնույն է՝ չեմ հեռանա: Լավ պետությունում դատարանները պետք է լինեն արդար, օրենքը պետք է գործի: Սա, իմ կարծիքով, ամենակարևոր բանն է, և պետությունն սկսվում է այդտեղից: Երկիրը կարող է ծաղկել, եթե դատական համակարգը արդար է, անկախ է, հավատ կա նրա նկատմամբ: Լավ պետությունն արդար դատարանով պետությունն է:

-ՀՀ քաղաքացին ի՞նչ պետք է անի, որպեսզի Հայաստանը փոխվի և դառնա լավ պետություն:

-Մարդիկ պետք է ստին, կեղծիքին արդարացում չտան: Եթե մարդիկ տեսնում են, որ երկու հոգի վիճում են, իսկ նրանցից մեկը, որը սխալ է, նաև ուժեղ է, ապա միևնույն է՝ չպիտի նրա սխալն արդարացնեն: Պետք է պահանջենք բոլորից՝ իշխանությունից, ընդդիմությունից, երկրի ղեկավարներից Հայաստանի մասին մտածող մարդկանցից, որպեսզի օրենքները լինեն գործող և ոչ թե իմիտացիոն: Պետք է ներողություն խնդրենք անցած տարիների մեր ոչ բարեխիղճ աշխատելու համար: Ես ինքս ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր ինձ սիրել են, դիտել են, բայց ես ոչ բարեխիղճ եմ աշխատել: Ես այլևս չեմ պատրաստվում ոչ բարեխիղճ աշխատել: Ես կուզեմ, որպեսզի բոլորը նույնկերպ վերաբերվեն իրենց անցյալին: Ներողություն ասեն ու կարողանան դրա պատասխանատվությունը կրել: Իմ կարծիքով, Հայ ազգային կոնգրեսի պայքարը շատ կհեշտանա, մարդկանց մոտ այդ պայքարի ընկալումը շատ կփոխվի, հասկանալի կդառնա, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի տարիներ առաջ իր կամ միգուցե իր նախկին թիմակիցներից շատերի ոչ բարեխիղճ աշխատանքի համար: Կարծում եմ, որ մարդիկ իրեն ավելի լավ կհասկանան: Ինձ պես շատ մարդիկ կան, որոնք նույն ձևով են մտածում: Ներողություն խնդրելու համար կամք Է պետք, նման կամք ունենալու համար ուժ Է պետք, այսինքն՝ ուժեղ մարդը կարող Է անցած սխալների համար ներողություն խնդրել: Սա նոր սերնդի պայքարն Է: Ես Անկախ Հայաստանի սերունդ եմ, ես սովետ չեմ տեսել, ես չեմ հասկանում՝ ինչու են մեզ սովետական ռեժիմում պահում:

-Իսկ եթե մարդը կարծում է, որ ինքը չի՞ սխալվել: Իր շրջապատը միգուցե սխալվել է, բայց ինքը վստահ Է, որ իր քայլերը ճիշտ են եղել, այդ դեպքու՞մ Էլ, ըստ քեզ, մարդը պետք Է ներողություն խնդրի:

-Այո: Եթե դու մտածում ես, որ քո աշխատանքում բարեխիղճ ես եղել, իսկ մարդիկ այդպես չեն մտածում, կրկին պետք Է ներողություն խնդրես: Դու ներողություն ես խնդրում նրա համար, որ մարդիկ սթափվեն և հասկանան, որ այսպես չի կարող շարունակվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում