«Շաբաթ օրը ԵԿՄ 9-րդ համագումարին ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետ` Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, որին երկու անգամ ԵԿՄ-ից հեռացրել են»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթը փորձել է Խաչատրյանից պարզել, թե այդքանից հետո ինչու է ընդունել ԵԿՄ-ի հրավերը:
«Ես հրավիրված էի համագումարին, բա եթե ես «Երկրապահ»-ի համագումարին չգնամ, դու գնա՞ս: Մինչև հիմա հրավիրատոմսն էլ մոտս ա, գիտեի, որ պիտի հարցնես, դրա համար պահել եմ, որ քեզ ցույց տամ: Ո՞վ ա հեռացրել, ինձ ոչ մեկն էլ չի հեռացրել, նման բան չկա»,- պատասխանել է Սուրեն Խաչատրյանը:
«Մարզպետին հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն է իրեն տարիներ առաջ հեռացրել ԵԿՄ-ից»,- հավելում է թերթը:








































