«ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը երեկվա դրությամբ դեռևս «Նաիրի» բժշկական կենտրոնում էր»,- գրում է «ՀԺ»-ն և հավելոմ.
«ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ ՀՀ զինդատախազը ուրբաթ օրը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, նաև ասել է, որ նրա վիճակը լավ է: Առաջիկա օրերին Գևորգ Կոստանյանը, ըստ Շուշան Հունանյանի, դուրս կգրվի:
Հիշեցնենք, որ ՀՀ զինդատախազը «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել փետրվարի երեքին: Նրա մոտ ախտորոշվել էր հիպերտոնիկ կրիզ»:









































