Հյուսիսարևելյան Չինաստանի պողպատի արտադրության գործարանում երկուշաբթի գիշերը տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ մահացել է, երեքը համարվում են անհայտ կորած:
Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անշան քաղաքում երկուշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով ևս 17 մարդ է վիրավորվել: Այսօրվա հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանում տեղի ունեցած դժբախտ պատահարի մանրամասները դեռևս հայտնի չեն:
Չինաստանում տնտեսական արագ աճն ու անվտանգության միջոցառումների պակասը բավականին հաճախակի են դարձնում
արտադրական պատահարները:









































