Thursday, 04 06 2026
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներ – 03/06/26
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում

Նապաստակի տարի. ինչքան շատ տեղ, այնքան քիչ երաշխիք

2011 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ է լինելու նրանով, որ կրելու է նախընտրական բնույթ: 2012 թվականի մայիսին խորհրդարանի ընտրություն է, ինչը նշանակում է, որ 2011 թվականը պետք է անցնի հենց նախընտրական հաշվարների համատեքստում։ Դա էլ, թերևս, թելադրելու է Հայաստանի ներքաղաքական սուբյեկտների վարքը Նոր տարվա ընթացքում: Այդ համատեքստում հարց է առաջանում, թե արդյոք բացառվո՞ւմ են արտահերթ ընտրական զարգացումները: Եթե դատենք նախադրյալներից, ապա թերևս կարող ենք ենթադրել, որ բացառվում են: Չկան նախադրյալներ, որոնք խոսեն Հայաստանում արտահերթ ընտրության հավանականության մասին: Իհարկե, խոշոր հաշվով Հայաստանում վերջին տարիների ընթացքում միշտ են եղել արտահերթ ընտրության նախադրյալներ, դրանց քաղաքակրթական իմաստով: Այսինքն՝ միշտ է եղել այնպիսի իրավիճակ, որը քաղաքակիրթ, կայացած պետություններում միշտ բերում է արտահերթ զարգացումների: Խոսքը թե՛ իշխանության լեգիտիմության դեֆիցիտի, թե՛ երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի, թե՛ քաղաքական ու տնտեսական մենաշնորհների հաստատվածության մասին է: Բայց շատ անգամ է առիթ եղել ասելու, և դա կարծես թե չի էլ վիճարկվում, որ Հայաստանում արտահերթ ընտրության այդ նախադրյալները դեռ շատ քիչ բան են նշանակում, քանի որ երկրի քաղաքական և կառավարման համակարգը գործում է այլ տրամաբանության շրջանակներում և պայմանավորված է այլ մեխանիզմների աշխատանքով: Այդ մասին տարվա ընթացքում, իհարկե, դեռ շատ առիթներ կլինեն խոսելու, քանի որ տարին թե՛ քաղաքական համակարգի առումով ընդհանրապես, թե՛ կառավարման համակարգի առումով մասնավորապես խոստանում է լինել բավականին դինամիկ և բուռն, չնայած այն նապաստակի տարի է, ինչը, ըստ հորոսկոպի, ենթադրում է հանգստություն: Սակայն ամեն ինչ իհարկե հարաբերական է, և հանգստության մասին բնորոշումը թերևս բացառություն չի լինի։ Ի վերջո, արտահերթ զարգացումների բացակայությունը կարող է լինել հանգիստ տարվա վկայություն, բայց հերթական ընտրությունների հանգամանքն արդեն իսկ ենթադրում է բավականին անհանգիստ տարի բոլորի համար: Իշխանությունը, օրինակ, անհանգստությունն սկսեց դեռևս նախորդ տարվանից, երբ նախ ձեռնամուխ եղավ փոխնախարարների կադրային փոփոխություններին, հետո հասավ նախարարներին, փոխեց Երևանի քաղաքապետին: Կադրային այդ փոփոխությունները շարունակվելու են, և այդ մասին մամուլի հաղորդագրությունները պաշտոնապես չհաստատելով՝ իշխանությունը, այդուհանդերձ, ինքն էլ կարծես թե շատ առումներով ակնարկում է, որ փոփոխությունները կշարունակվեն: Առայժմ, իհարկե, դրանք որևէ կերպ չեն հանգեցնում իրավիճակի փոփոխության: Բայց անկասկած է, որ 2011 թվականի ընթացքում իշխանությունը փորձելու է զանազան ակցիաների միջոցով ստեղծել որոշակի նոր իրավիճակի թեկուզ պատրանք, որպեսզի քաղաքացիներին համոզի, որ բարեփոխումների մասին ելույթները միայն խոսքեր չեն, և իշխանությունը անցնում է նաև գործի: Այդ տեսանկյունից էլ իշխող համակարգը փորձեց սկսել դեռ նախորդ տարվանից: ՀՀԿ 20-ամյակին Սերժ Սարգսյանը իր ելույթում բարձրացրեց թիկնապահների խնդիրը, և մի քանի օր անց արդեն ակնհայտ էր այդ ուղղությամբ կատարվող որոշակի աշխատանքը. օլիգարխների թիկնազորային շարասյունների դեմ իրավապահների արշավը: Այն, որ այդ իրողությունը կրում է բացառապես ցուցադրական բնույթ, պարզ է հենց առաջին հայացքից: Բանն այն է, որ մեծ հաշվով հանրությանն ամենևին չի հետաքրքրում, թե քանի ավտոմեքենայով կամ թիկնապահով է շրջում իքս կամ իգրեկ օլիգարխը: Հանրությանը հետաքրքրում է, թե որքանով են այդ թիկնապահներն ու նրանց տեր օլիգարխները իրենց գործունեությունը տեղավորում Սահմանադրության և օրենքի շրջանակում, ենթարկվում օրենքի պահանջներին: Ահա թե որն է խնդիրը: Մինչդեռ իշխանությունը դրան մոտենում է ձևական, արտաքին կողմից: Այսինքն՝ հանրության աչքից հեռացնում են թիկնապահներին, այսպես ասած՝ «մերկացնում» են նրանց տերերին: Եվ ինչ: Արդյոք դրանից փոխվելո՞ւ է տերերի և թիկնապահների վարքը, արդյոք նրանք դադարելո՞ւ են արտոնյալ խավ լինել հասարակության մեջ: Այս հարցի պատասխանն օլիգարխների թիկնազորների դեմ սկսված արշավը դեռ չի տվել: Եվ բնական հարց է առաջանում, թե արդյոք կարո՞ղ է տալ, եթե, ի վերջո, նույն այդ թիկնազորներն են, որ ընտրական շրջանում ձեռնամուխ են լինում իշխանության համար տեղերում անհրաժեշտ քվեներ ապահովելու գործին: Իսկ թե ինչ մեթոդներով են ձեռնամուխ լինում՝ թերևս, հայտնի է բոլորին. նրանք պարզապես խտրականություն չեն դնում մեթոդների միջև: 2011 թվականին մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք համանման շատ այլ ակցիաների, որոնք, մակերեսում ինչ-որ բան փոխելով հանդերձ, խորքային առումով միտված կլինեն ընդամենը առկա իրավիճակի 2012 թվականի վերարտադրությանը: Կրկին անդրադառնաալով հարաբերականությանը՝ նշեմ, որ մակերեսում, արտաքին շերտում տեղի ունեցողն, իհարկե, ազդեցություն թողնում է նաև խորքային իրավիճակի վրա, և այնպես չէ, որ այդ ամենը անցնում է անհետևանք: Իհարկե, իշխանության մեջ նստվածք թողնում են թեկուզ արտաքին ցուցադրության համար կազմակերպվող այսպես ասած «ինքնախարազանման» ակցիաները, որոնք իրականացվում են իշխող համակարգի այս կամ այն շերտի շահերին թեկուզ ցուցադրաբար դիպչելու տեսքով: Ի վերջո$ այդ շերտերի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է առաջացել այդօրինակ ցուցադրությունների անհրաժեշտություն: Չէ՞ որ, օրինակ, երեք-չորս կամ հինգ տարի առաջ այդպիսի անհրաժեշտություն կարծես թե չկար: Ու նաև նրանք կսկսեն մտածել, թե այդ դեպքում ով գիտե՝ էլ ինչի անհրաժեշտություն կարող է առաջանալ երեք-չորս կամ հինգ տարի հետո: Այնպես որ, թեև առերևույթ սպասվում է, որ 2011 թվականին իշխանության գործողությունները շարունակելու են կրել առավելապես ցուցադրական բնույթ, այդուհանդերձ ակնհայտ է, որ 2011 թվականին ուժգնանալու են նաև ներիշխանական խմորումները: Եվ դրանց պատճառն ամենևին այն չի լինելու, որ այս կամ այն թևը ձգտելու է ավելացնել իր տեղերը ընտրության արդյունքում, այսինքն՝ շատ ավելին պոկել նախագահի նստավայրից: 2011 թվականի ընթացքում իշխանական թևերի համար գլխավոր հարցը թերևս լինելու են երաշխիքները, ոչ թե խմբակային, այլ գլոբալ, համակարգային երաշխիքները: Բանն այն է, որ թե՛ ներքին, թե՛ առավել ևս արտաքին զարգացումների առումով իրավիճակը Հայաստանի շուրջ այնպիսին է, որ երաշխիք ասվածը ամենևին չի չափվելու իշխանական համակարգում ունեցած տեղի չափով: Ավելին, չի բացառվում նույնիսկ, որ 2011 թվականին դրանք անգամ հակադիր լինեն, և որքան մեծ լինի տեղն իշխանական համակարգում, այնքան քիչ լինեն նապաստակի հանգստությունը վայելելու երաշխիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում