Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ճապոնական խոշոր Olympus կորպորացիայի թոփ-մենեջերին Նյու Դելիի արվարձաններից մեկում հայտնաբերել են կախված վիճակում: Ճապոնացի Ցուտոմու Օմորին կախվել էր այգու ցանկապատից` մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Գուրգաոն քաղաքում:
Ճապոնացու մոտ հայտնաբերվել է երկու նամակ, որոնցից մեկը ճապոներենով ուղղված է եղել իր ընտանիքին, իսկ մյուսում գրված է եղել երկու բառ` «Ներե՛ք ինձ»:
Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ընկերությունը հայտնվել է խոշոր սկանդալի մեջ: Փետրվարի 16-ին խարդախության մեղադրանքով ձերբակալվել է ընկերության նախկին նախագահ Ցուսեսի Կիկուկավան և նախկին գործադիր փոխնախագահ Հիսաշի Մորին: Նշվում է, որ 1990-ականներին ընկերությունը միտումնավոր թաքցրել է 1,7 մլրդ դոլարի կորուստները: Այս նորությունն ի հայտ գալուց հետո Olympus-ը դատի է տվել իր նախկին ղեկավարներին:










































