Apple ընկերությունն իր հանրահայտ iPhone-ի վեցերորդ սերունդը կներկայացնի ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել է AppleInsider կայքը:
iPhone 4S-ի ակտուալ տարբերակը կհայտնվի 2011 թվականի հոկտեմբերին: Այս մոդելը Apple-ին թույլ է տվել նոր ռեկորդ սահմանել` կիսամյակի ընթացքում վաճառելով ավելի քան 37 միլիոն սմարթֆոն, ինչը նրան դարձրել է այս ոլորտում առաջատար:
2007 թվականին iPhone-ի առաջին սերնդի ի հայտ գալուց ի վեր Apple ընկերությունը վաճառել է ավելի քան 183 միլիոն սմարթֆոն:







































