BBC-ն գրում է, որ Սուդանյան Դարֆուրի գրոհայիններն ազատ են արձակել 49 մարդու, ովքեր Սուդանում մասնակցում էին խաղաղապահ առաքելությանը:
Խաղաղապահները ձերբակալվել էին, քանի որ առանց ապստամբների թույլտվության ժամանել էին Դարֆուր:
Գրոհայինների մոտ են դեռ մնում երկու թարգմանիչ՝ Սենեգալից և մեկ ոստիկան՝ Եմենից:
Դարֆուրում 2003 թվականից ի վեր Սուդանի կառավարական զորքերի և ապստամբների միջև շարունակվում են բախումները:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 10-ամյա պայքարի ընթացքում տարածաշրջանում զոհվել է 300 հազար մարդ: 2007 թ. Դարֆուրում տեղակայվել էր աշխարհում ամենամեծ խաղաղապահ առաքելությունը:












































