«Կիթառահար Թոնի Այմոնի հիվանդության պատճառով փոփոխվել է վերամիավորված Black Sabbath խմբի օրիգինալ կազմի համերգների ամսաթիվը և հայեցակարգը»,– հաղորդվում է մամլո հաղորդագրությունում: Համերգների մեծ մասը տեղի կունենա որպես վոկալիստ Օզի Օզբորնի և իր ընկերների համերգ:
Օրիգինալ կազմով խումբը հանդես կգա միայն մեկ անգամ` հունիսի 10-ին՝ անգլիական Download փառատոնի ժամանակ:
Եվրոպական շրջագայության շրջանակներում նախատեսվում է 15 համերգ, որոնցից առաջինը տեղի կունենա մայիսի 23–ին՝ Հելսինկիում: Ռուսաստանը երկրների ցանկում չկա: Ավելի վաղ, սակայն, հայտնել էին, որ երաժիշտները հադես կգան նաև Մոսկվայում և Պետերբուրգում:






































