Ձմռան առատ տեղումներից հետո Երևան քաղաքի բոլոր մայթերն ուղղակի անանցանելի են դարձել: Իսկ քաղաքապետարանը որևէ քայլ չի էլ փորձում ձեռնարկել մայթերը սառույցներից «ազատելու» համար: Մինչդեռ այդ ընթացքում մարդիկ բավականին լուրջ վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց:
«Շտապօգնություն» ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ փետրվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 49, իսկ փետրվարի 10-20-ը` 67 կանչ: Սակայն նրանց հավաստմամբ՝ ընդհանուր քանակից միայն 57-ն են տեղափոխվել հիվանդանոց, իսկ մնացածի մոտ եղել են համեմատաբար թեթև վնասվածքներ:










































