Sunday, 14 06 2026
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը

Հուշագիր` կրթություն-աշխատաշուկա կապերի ամրապնդման համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության խթանումն ու աշխատաշուկայի իրական կարիքների բացահայտումը: Վերջինս կնպաստի շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու արժանապատիվ զբաղվածության ապահովմանը:

Հուշագրով նախատեսվում է աջակցել դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև նպաստել համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը` ըստ աշխատաշուկայի պահանջների:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում մասնավոր հատվածի և սոցիալական գործընկերների ներգրավումը համարվում է գերակայություն: «Կրթական ոլորտում դժվար է պատկերացնել առաջընթաց առանց մասնավոր հատվածի ներգրավման, քանի որ դրա շնորհիվ ամրապնդվում է աշխատաշուկա-կրթություն կապը, երիտասարդ կադրերի համար ստեղծվում են նոր աշխատատեղեր»,- նշել է Ա. Աշոտյանն ու հավելել. «Լավ մասնագետը միշտ շահույթ է բերում գործատուին: Մասնավոր հատվածը պետք է շահագրգիռ լինի ներդրումներ կատարել կրթական համակարգում, որպեսզի հետագայում երիտասարդ մասնագետները իրենց կարողությունները ներդնեն տարբեր ոլորտներում՝ համապատասխան ձեռնարկությունների համար ապահովելով շահույթ, որն էլ կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը»:

Նախարար Ա.Աշոտյանը նշել է նաև, որ համագործակցության արդյունքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկում փորձնական ծրագիր կիրականացվի, համատեղ ծրագրեր են նախատեսվում նաև բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում:

«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանը, կարևորելով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը, նշել է. “Մեր նպատակն է իրական դարձնել պահանջարկի ձևավորումը տնտեսությունում: Դիվերսիֆիկացող տնտեսությունում, ինչպիսին մերն է, հաճախ միջին մասնագիտական կադրերի խիստ պակաս է առաջանում: Ուստի մասնավոր հատվածը չի կարող հույսը դնել միայն պետության վրա, այլ պետք է ֆինանսական ներդրումներ իրականացնի հետագայում համապատասխան որակյալ կադրեր ունենալու համար»:

Պիլոտային ծրագրի շրջանակներում ինչպես քոլեջների, այնպես էլ բուհերի ուսանողների համար տարբեր ձեռնարկություններում կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում