Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ Իրան ժամանած ԱԷՄԳ-ի պատվիրակությունը չի այցելի երկրի միջուկային օբյեկտներ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե ինչով է դա պայմանավորված:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի պատվիրակությունն Իրան է ժամանել երկօրյա այցով: ԱԷՄԳ-ի պատվիրակության այս այցի գլխավոր նպատակը միջուկային զենք արտադրելու հարցում Իրանի հնարավորությունների պարզումն է:







































