Այս պահին PanArmenian.net-ի Twitter-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Մաշտոցի պուրակի ցուցարարները ոստիկաններից փորձում են ճշտել վարչական տուգանքի չափը և անգամ հայտարարում են, որ «պատրաստ են նստել»… սակայն «ցավոք», այս խախտումը ենթադրում է միայն վարչական տուգանք, և ոչ ձերբակալություն…
Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը դիմելով ցուցարարներին հորդորում էր. «Հարգելի քաղաքացիներ, կրկին անգամ զգուշացնում ենք, որ թույլատրված շինարարական աշխատանքների խոչընդոտելը չի պաշտպանվում «Հավաքնեի ազատության մասին» ՀՀ օրենքով: Ձեր գործողությունները հանգեցնում են վարչական պատասխանատվության…»









































