Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն արգելել է համակարգչային անվտանգության ապահովման օտար ծրագրերի ներկրումը: Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվության ու հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թագիպուրը:
Վերջինս հայտարարել է, որ այսուհետ իրենք չեն ներկրելու համակարգչային անվտանգությանն առնչվող օտար ծրագրեր և փոխարենը Իրանը հենվելու է սեփական ծրագրային ապահովման վրա:
Թագիպուրի խոսքերով՝ Իրանում գործում է մոտ 25 փոքր ընկերություն, որոնք մշակում են տարբեր մակարդակի ներքին անվտանգության ապահովման ծրագրեր, որոնց որակն աստիճանաբար բարելավվում է:






































