ԱՄՆ-ը կաջակցի Հունաստանին ԱՄՀ ֆինանսական օցնությունը ստանալու գործում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ էկոնոմիկայի նախարար Թիմոթի Գայթները: Նրա խոսքերով՝ Վաշիգտոնն այսպիսի դիրքորոշում է որդեգրել, քանի որ համոզված է, որ երկրի ֆինանսական համակարգի կայունացմանն ուղղված Աթենքի ջանքերը հնարավորություն կտան հետագայում մարել պարտքերը:
«Բացի այն, որ այդ միջոցառումների փաթեթը շատ լուրջ է, ինքնին դրա իրագործումը շատ դժվար է: Նա արժանի է, որ ստանա միջազգային հանրության և մասնավորապես ԱՄՀ աջակցությունը»,- ասվում է Եվրոխմբին ուղղված Գայթների ուղերձում:
Հիշեցնենք, այսօր Բրյուսելում կկայանա եվրոգոտու մեջ մտնող երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը, որի ժամանակ կորոշվի Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: