Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը հայտարարել է, որ Ուգանդան չի ճանաչել Կոսովոյի անկախությունը և չի պատրաստվում դա անել ապագայում: Այս մասին հաղոդում է RIA-Novosti-ն:
Հիշեցնենք. Պրիշտինի ալբանական իշխանությունները փետրվարի 17-ին հայտարարել էին, որ Ուգանդան ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Ընդ որում, Կոսովոյի կառավարության փոխվարչապետը վկայակոչել էր Ուգանդայի իշխանությունների «բանավոր նոտան»:
Երեմիչը հերքել է Պրիշտինի հայտարարությունը՝ իր հերթին վկայակոչելիով Ուգանդայի արտգործնախարար Հենրի Օկելո Օրիեմին: Երեմիչի գնահատականներով՝ Պրիշտինում իշխանությունները դարձյալ փորձում են խաբել հասարակությանը, ինչպես դա արդեն եղել է Նիգերիայի և Կենտրոանական Աֆրիկայի Հանրապետության դեպքում:
Կոսովոյի իշխանությունների տվյալներով՝ Ուգանդան դարձել է 88-րդ երկիրը, որը ճանաչել է Կոսովոն:







































