News Georgia-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայում շարունակվում է առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման գործընթացը: Ներկայիս դրությամբ գրանցվել է նախագահի 18 թեկնածու: Գրանցված թեկնածուների ամփոփիչ ցուցակը կհրապարակվի փետրվարի 29-ին:
Թեկնածուները պետք է քննություն հանձնեն պետական լեզվից (օսերեն ու ռուսերեն), ինչպես նաև պարտավոր են ներկայացնել իրենց եկամուտների ու վճարած հարկերի մասին փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ նախագահական կրկնակի ընտրությունները Հարավային Օսիայում տեղի են ունենալու մարտի 25-ին: